ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Օրերի խորհրդին համահունչ

Օրերի խորհրդին համահունչ
30.09.2024 | 20:39

Եթե աշխարհը լիներ ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ

Իմ սակավաթիվ գրառումները կարդացած մարդիկ նկատած

կլինեն, որ ես հավատացյալ չեմ բառիս ավանդական ընկալմամբ, սակայն ես ինձ խորապես քրիստոնյա եմ զգում։

Ինչու՞, ինչպե՞ս, բացատրեմ՝ Քրիստոնեությունը, որպես մշակութաբանական հասկացություն ունի երեք դեմք՝ այն կրոն է, արժեհամակարգ է, նաև քաղաքակրթական համակարգ է։

Որպես կրոն քրիստոնեությունը ՆՈՐ ԱՐԵՎԱՊԱՇՏՈՒԹՅՈՒՆՆ Է

Որպես արժեհամակարգ այն ամփոփում և ներառում է մարդկային կենսակերպի առողջ, բարոյական ժառանգությունը, մերժում այլասերումը և այլակերպությունը։

Որպես քաղաքակրթական համակարգ այն ձևավորել է ամբողջ Արևմտյան մշակույթը։

Ինչու եմ սիրում քրիստոնեությունը, ինչու եմ սիրում այդ

ազնիվ, բոլորանվեր ու բարեգութ մարդուն, ում մենք, հայերս

մեծարել ենք «ԱՍՏՈՒԱԾ», ասել է թե «ԱՍՏՂԻՑ ԾՆՎԱԾ» մարդ։ Կտամ պարզ պատասխան, որովհետև քրիստոնեությունը ՄԱՐԴԱԿԵՆՏՐՈՆ, ազատական կրոն է։

Քրիստոնյա լինելու համար պահանջվում է մի բան՝ ԼԻՆԵԼ և ՄՆԱԼ ՄԱՐԴ։

Գարուշ ՔՈԹԱՆՋՅԱՆ

Հ.Գ

Նրանք, ովքեր կարծում են, որ իրենք ԱԹԵԻՍՏ են, պետք է հիասթափեցնեմ՝ ՄԱՐԴԸ ԿՐՈՆԱԿԻՐ արարած է, և չի կարող լինել անկրոն, անաստված։

Ոչ ոք դեռ չի գտել

«Աստված տա» աղերսի համարժեքը։

23.03.2020 թ

Դիտվել է՝ 1721

Մեկնաբանություններ